Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ Ծառուկյան

Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ Ծառուկյան

Wed, 06 May 2026 11:25:19 +0400


Արագածոտնի մարզի Հնաբերդ, Ռյա Թազա և Արագած գյուղական համայնքներում մեր ժողովրդի հետ հանդիպումները լի էին ջերմությամբ ու անկեղծ զրույցներով։

Չեմ դադարում ասել, որ գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի, իսկ ընտանիքները՝ ապրեն կայուն ու արժանապատիվ պայմաններում։

Ռյա Թազա համայնքում հատկապես կարևորեցինք հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու եղբայրական ամուր կապը։ Ծանր ու դժվար օրերին եզդի ժողովուրդը միշտ եղել է մեր կողքին՝ կիսելով մեր ցավն ու դժվարությունները, իսկ այդ փոխադարձ վստահությունն այսօր էլ շարունակում է մնալ մեր միասնականության կարևոր հիմքերից մեկը։
Օրվա ավարտին Արագած համայնքում ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ամենից շատ ուզում են խաղաղ, համերաշխ և վստահ ապագա։ Հենց այդ ճանապարհով էլ պետք է միասին առաջ շարժվենք։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք Thu, 29 Oct 2026 15:07:44 …