Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել

«Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել

Wed, 06 May 2026 12:15:02 +0400


Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ապրիլի 23-ին որոշել է հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար համայնքի տարածքում առանձնացնել անվճար տեղեր։ Նոյեմբերյան, Այրում քաղաքներում, համայնքի գյուղերում այդպիսի 40 տեղ է որոշվել։

Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն էլ ապրիլի 27-ին է որոշել Իջեւան համայնքի տարածքում առանձնացնել անվճար վահանակներ: «Առանձնացված վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար յուրաքանչյուր տեղում հատկացվում է մեկ A4 չափի 21սմ լայնությամբ, 29.7սմ բարձրությամբ տարածք, հորիզոնական դասավորվածությամբ ընդհանուր 0.06237 քմ մակերեսով»։ Իջեւան քաղաքում եւ համայնքի գյուղերում նման 24 տեղ է հատկացվել: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն ապրիլի 30-ին որոշել է ԱԺ ընտրությունների քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար համայնքի տարածքում առանձնացնել անվճար վահանակներ: Բերդ քաղաքում եւ համայնքի գյուղերում ընդհանուր 20 տեղ է հատկացվել։ Նախկինում հայտնել էինք, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն ապրիլի 21-ին որոշել էր քարոզչական պաստառներ փակցնելու համար Դիլիջան համայնքի տարածքում տրամադրել անվճար 26 տեղ, սակայն ապրիլի 28-ին չեղյալ է համարել իր այդ որոշումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ բողոքի ակցիա կանցկացվի

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ բողոքի ակցիա կանցկացվի Sun, 03 May 2026 22:15:02 +0400 ՀՀԿ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով