Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Հեռանում են եվրոպական շուկայից՝ բյուրոկրատիայի պատճառով

Հեռանում են եվրոպական շուկայից՝ բյուրոկրատիայի պատճառով

Wed, 06 May 2026 19:00:03 +0400


Բրիտանական փոքր բիզնեսը հեռանում է ԵՄ շուկայից՝ բյուրոկրատիայի, բարձր ծախսատարության եւ բարդ կանոնների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հոդվածի, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, փոքր բիզնեսի համար Եվրամիությունում աշխատելը դարձավ չափազանց բարդ։

Բրիտանական փոքր բիզնեսի ֆեդերացիայի ուսումնասիրությունների համաձայն, ԵՄ հետ աշխատող բրիտանական փոքր ձեռնարկությունների 85 տոկոսը դժվարությունների հետ է առերեսվում, իսկ 10 ընկերությունից 6-ը հանդիպում է լուրջ խնդիրների։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա բրիտանական փոքր ձեռնարկությունների զգալի մասը կարող են կրճատել իրենց բիզնես գործունեությունը ԵՄ հետ կամ առհասարակ դուրս գալ ԵՄ-ից։ Հիմնական խնդիրները կապված են մաքսային բարդ պրոցեսների, ապրանքների ստուգումների, մակնշման եւ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի կինը պոկել է մոր ականջները՝ գազի վարձի պարտքի պատճառով

Ադրբեջանցի կինը պոկել է մոր ականջները՝ գազի վարձի պարտքի պատճառով Fri, 10 Apr 2026 19:30:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով