Առաջին անգամ է Ադրբեջանից Հայաստան առաքվում․ մանրամասներ

Առաջին անգամ է Ադրբեջանից Հայաստան առաքվում․ մանրամասներ

Thu, 07 May 2026 11:30:50 +0400


Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով բեռների տարանցիկ փոխադրում է իրականացվել։

Այս մասին նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները և մանրամասնում, որ այս փոխադրումը ներառում է ալյումինով լի երկու վագոն (առաջին անգամ-խմբ․) և հացահատիկով բեռնված 9 վագոն։

Բեռը ուղարկվել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով նույնպես առաքվել է պարարտանյութով լի ութ վագոն՝ ընդհանուր առմամբ 543 տոննա, և հացահատիկով լի տասը վագոն՝ ընդհանուր առմամբ 695 տոննա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ 13 հազարով այս տարի քիչ են եղել

«Հրապարակ»․ 13 հազարով այս տարի քիչ են եղել Fri, 03 Jul 2026 08:00:42 +0400 Ալխաս …