Ուրբաթ , 26 Հունիսի 2026

Հենց սրա մասին մտածեք

Հենց սրա մասին մտածեք

Thu, 07 May 2026 11:47:14 +0400


Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կոշտ քննադատությամբ հանդես եկավ իշխանական պատգամավորների հասցեին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժի և իշխող թիմի միջև սկզբունքային տարբերություն կա։

Նրա խոսքով՝ ընդդիմության ցուցակում ընդգրկված չեն մարդիկ, որոնք կարող են աջակցել տարածքային զիջումներին կամ հանդես գալ Հայաստանի շահերին հակասող հայտարարություններով։ Վարդանյանը նշեց, որ իրենց թիմում չկան անձինք, որոնք կհայտարարեն, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան կամ Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։

Պատգամավորը նաև անդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակին՝ պնդելով, որ Հայաստանում պատերազմական իրավիճակների պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում ստեղծված լարվածության մեջ առանցքային դեր ունեն Նիկոլ Փաշինյանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը։

«Եթե Հայաստանում կա պատերազմի եռագլուխ դև, դա Փաշինյան-Էրդողան-Ալիև պատերազմի եռագլուխ դևն է: Հենց սրա մասին մտածեք»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին

Դեռ ԱԺ նախագահ չի ընտրվել՝ Թուրքիայում ոգևորվել, շնորհավորել են Ռուբինյանին Fri, 26 Jun 2026 09:37:27 …