«Հրապարակ»․ Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար

«Հրապարակ»․ Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար

Sat, 25 Apr 2026 08:20:27 +0400


Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում եւ փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետեւություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։

Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։

Համենայնդեպս, այս պահի դրությամբ` ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։

Ի դեպ, իշխանության վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է առաջիկայում կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, հատկապես նախկինների եւ նրանց «ապօրինի» հարստացման թեմաներով։ Չնայած այդ քրեական գործերն այլեւս հանրային գիտակցության վրա չեն ազդում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով