«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը

«Հրապարակ»․ Գագիկ Ծառուկյանը խմբագրել է իր նախկին հայտարարությունը

Sat, 25 Apr 2026 08:25:32 +0400


Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, խմբագրել է իր նախկին հայտարարությունը:

Հիշեցնենք, նա շաբաթներ առաջ` համագումարի օրը ասել էր, թե չի պատրաստվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձայն տալ: Եվ դա հասկացվել էր, որ Ծառուկյանը Քոչարյանին ձայն չի տալու անգամ այն պարագայում, եթե իր ձայնից կախված լինի իշխանափոխության հարցը։

Երեկ նա բառացիորեն ասել է, որ պատրաստ է ձայնը տալ ամենաշատ քվե ստացած ուժին։

«Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ որեւէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի ընտրի ԲՀԿ-ն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են Fri, 03 Jul 2026 …