Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է

Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է

Thu, 07 May 2026 12:07:49 +0400


Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը քննադատեց իշխանություններին՝ հայտարարելով, որ կալանքը Հայաստանում կիրառվում է ոչ թե որպես իրավական անհրաժեշտություն, այլ որպես պատժի գործիք։

Դիմելով նիստին ներկա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պատգամավորը պնդեց, որ երկրում ձևավորվել է «հեռախոսային արդարադատություն»։ Նրա խոսքով՝ որոշումները կայացվում են ոչ թե անկախ դատական համակարգի միջոցով, այլ քաղաքական ազդեցությունների և ոչ պաշտոնական հրահանգների պայմաններում։

Դանիելյանը նաև մեղադրեց իշխանություններին հասարակությանը մոլորեցնելու մեջ՝ նշելով, որ հանրությանը ներկայացվում են կեղծ տեղեկություններ և իրականությունից կտրված գնահատականներ։

Իր ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև իշխանական թիմի ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի հայտարարություններին՝ կապված Արցախի եկեղեցիների թեմայի հետ։ Նա քննադատեց Թորոսյանի խոսքերը՝ դրանք ներկայացնելով որպես անտարբեր վերաբերմունք հայկական մշակութային և հոգևոր ժառանգության նկատմամբ։

«Ձեր հավաքականը կերպարն Արսեն Թորոսյանն է, ով Հ1-ում ասում է՝ եկեղեցի է, դե քանդել, քանդել են ,էլի»,- ասել է Դանիելյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարգևավճար ստանում են, գործի չեն գալիս

Պարգևավճար ստանում են, գործի չեն գալիս Tue, 06 Oct 2026 19:24:07 +0400 2026 թվականի հոկտեմբերի …