Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Դատարանը անօրինական է համարել Թրամփի որոշումը

Դատարանը անօրինական է համարել Թրամփի որոշումը

Thu, 07 May 2026 13:30:24 +0400


Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանն անօրինական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականության կարևորագույն տարրը։

Associated Press-ի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է հարավային սահմանում ապաստան ստանալու հնարավորությունը կասեցնող հրամանագրին։

Երեք դատավորներ որոշել են, որ նախագահը զանցել է իր լիազորությունները։ Որոշման համաձայն՝ երկրի ներգաղթային օրենքները երաշխավորում են մարդկանց ապաստան խնդրելու իրավունքը, և պետության ղեկավարը չի կարող միակողմանիորեն անտեսել այդ դրույթները։

Դատարանի որոշման մեջ ընդգծվել է, որ մուտքը ժամանակավորապես կասեցնող նախագահական հրամանագիրը Սպիտակ տանը լիազորություն չի տալիս հրաժարվել «Ներգաղթի և քաղաքացիության մասին» օրենքում նշված պարտադիր ընթացակարգերից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP-նորաձեւ փուչիկ

TRIPP-նորաձեւ փուչիկ Wed, 23 Sep 2026 18:45:54 +0400 TRIPP-ն ընդամենը փուչիկ է, նորաձեւ գուցե, բայց …