Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մալթայի թիմին

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Մալթայի թիմին

Thu, 09 Jul 2026 14:26:25 +0400


Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում՝ երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելով։ Խմբային փուլի նախավերջին խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ, 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Դմիտրի Հաջյանը՝ 31 միավոր։

Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի հուլիսի 9-ին, Մոնակոյի հավաքականի դեմ: Խաղը կմեկնարկի 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը Sat, 22 Aug 2026 18:45:34 +0400 Վերջին …