Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

Mon, 31 Aug 2026 11:34:27 +0400


«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 30- ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ընկերության բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։

ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել

Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել Sun, 11 Oct 2026 14:00:40 +0400 …