Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Ասում է՝ «Մակրոնն իմ անձնական բարեկամն է»․ դա ո՞րն է՝ քեռի՞ն, թե քեռակի՞նը․․․

Ասում է՝ «Մակրոնն իմ անձնական բարեկամն է»․ դա ո՞րն է՝ քեռի՞ն, թե քեռակի՞նը․․․

Thu, 07 May 2026 14:45:39 +0400


Փաշինյանն ասում է, որ Մակրոնն իր անձնական բարեկամն է։ Հասարակական ընկալման մակարդակում «Մակրոնն իմ անձնական բարեկամն է» ձևակերպումը հնչում է ոչ թե որպես դիվանագիտական նրբություն, այլ որպես պետական հարաբերությունների անձնավորում։ Մարդը լսում ու ենթագիտակցորեն իրեն հարց է տալիս․ եթե այսօր կա «անձնական բարեկամ» ղեկավար, ապա վաղը՝ նրա հեռանալուց հետո, ի՞նչ է լինելու։ Այսինքն՝ հարաբերությունն անձի՞ հետ է, թե՞ պետության։ Հասարակությունն այսպես է մտածում՝ Նիկոլը, որ ասում է՝ «Մակրոնն իմ անձնական բարեկամն է»․ դա ո՞րն է՝ քեռի՞ն, թե քեռակի՞նը․․․ Պարզ ու անմիջական։

Հայաստանն ու Ֆրանսիան եթե բարեկամ են, դա չի նշանակում, որ Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանն են անձնական բարեկամներ։ Առավել ևս աննրբանկատ ու զարհուրելի է, երբ ասում է, որ իրենց անձնական բարեկամությունը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հուզաճմլիկ, բայց հայ ժողովրդի համար ցավոտ բառերով է նկարագրում․ «Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․․․»։ Ավարտին չի հասցնում՝ Արցախի հարցում Մակրոնի հետ գնացին քաղաքական համաձայնությունների ու հանձնեցին Ադրբեջանին։ Այդ օրվանից է դարձել Մակրոնը Փաշինյանի անձնական բարեկամը՝ սկզբունքային և բացառիկ վճռական։ Նրանց «անձնակա՛ն բարեկամությունը» նույն բացառիկ վճռականությամբ այսօր արդեն կարող է նոր մակարդակի հասնել՝ այս անգամ Հայաստանի հաշվին։

Հասարակությունն արդեն իրավունք ունի հարցնելու՝ եթե շեշտը դրվում է անձնական հարաբերության վրա, ապա որտե՞ղ է պետական արդյունքը։ Ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով․

Ի՞նչ կոնկրետ օգուտ է ստացել Հայաստանը, բացի Փաշինյանի նշածից՝ Արցախը Ադրբեջան ճանաչելուց ու դրա դառը հետևանքներից։
Այդ բարեկամությունն ինչպե՞ս է արտահայտվել անվտանգության, դիվանագիտական կամ տնտեսական մակարդակում։

Համեմատելով դրանք՝ կտեսնենք, որ ընտրություններից մեկ ամիս առաջ Փաշինյանը, չունենալով ներքին լեգիտիմություն, փորձում է այն փոխարինել արտաքին լեգիտիմության կեղծ ցուցադրությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պապն ու թոռը (նախընտրական)

Պապն ու թոռը (նախընտրական) Tue, 02 Jun 2026 18:15:04 +0400 Արա բիձե՞ք, հլա եկեք ստեղ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով