Կալուգայում սպանեցին
Thu, 07 May 2026 18:30:55 +0400

Կալուգայում սպանել են Ռուսաստանի ֆունկցիոնալ բազմամարտի չեմպիոն Դմիտրի Իսաևին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցներին։
Կալուգայի «Գազանի որջ» մարզական ակումբը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում հայտնել է, որ այս գիշեր ողբերգական կերպով մահացել է Դմիտրի Իսաևը՝ «մեր մարզիչը, մարզիկը, ընկերը»:
«Հրազենային վնասվածք», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ մարզիկը վնասվածք է ստացել և մահացել է հիվանդանոցում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր