Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Thu, 07 May 2026 21:30:35 +0400


Ֆրանսիական «ՊՍԺ»-ի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իր անունն է գրել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ ռեկորդ սահմանելով։ Opta Sports-ի հաղորդման համաձայն, Խվիչան առաջին մարզիկն է դարձել մրցաշարի պատմության մեջ, ով աչքի է ընկել առաջնության յոթ փլեյ-օֆֆ խաղերում անընդհատ արդյունավետ գործողություններով՝ մեկ մրցաշարի ընթացքում։ Ռեկորդը Կվարացխելիան սահմանել է Մյունխենի ՛Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղի ընթացքում։ Հանդիպման առաջին իսկ րոպեներին վրացի մարզիկը գոլային փոխանցում է արել Ուսման Դեմբելեին, ով էլ բացել է խաղի հաշիվը՝ խփած գոլով։Նման արդյունավետություն նախկինում ոչ մի ֆուտբոլիստ դեռ չէր կարողացել դրսեւորել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31 …