Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Նախկին նախագահը` այլմոլորակայինների մասին

Նախկին նախագահը` այլմոլորակայինների մասին

Thu, 07 May 2026 22:00:29 +0400


Միացյալ Նահանգները չէին կարողանա թաքցնել այլմոլորակայինների կամ ոչ երկրային քաղաքակրթությունների գոյության կամ ոչ երկրային ծագման թռչող օբյեկտի առկայության փաստը, քանի որ ամերիկյան կառավարությունը շատ վատ է աշխատում գաղտնի տեղեկությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։

«Ասեմ նրանց համար, ովքեր դեռ մտածում են, թե գետնի տակ կան կանաչավուն փոքրիկ մարդուկներ։ Երբ նախագահ ես դառնում, հասկանում ես, որ կառավարությունը սարսափելի վատ է կարողանում գաղտնիք պահել»,- ասել է նախկին նախագահ Օբաման՝ CBS News-ի հետ զրույցում։

Ըստ նրա, եթե գոյություն ունենային այլմորոկայաիններ եւ դրանք այն վայրերում իրենց ցույց տային, որոնք ամերիկյան տարածքներ են, ապա անկասկած հասարակությունն այդ մասին իմացած կլիներ որեւէ ձեւով։ Օբաման նաեւ ասել է, որ հավատում է արտաերկրային քաղաքակրթությունների գոյությանը։

Նա նաեւ կատակել է, որ կկարողանար դառնալ լավ դեսպան Երկիր մոլորակի մարդկության եւ այդ այլոմոլորոկայինների միջեւ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրկի՞ն ձախողում․ ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Կրկի՞ն ձախողում․ ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են Fri, 19 Jun 2026 12:00:15 +0400 Շվեյցարիայի Բուրգենշտոկի լեռնադահուկային …