Իլոն Մասկի ԱԲ տեխնոլոգիան կդառնա SpaceX-ի մի մասնիկը
Thu, 07 May 2026 22:30:10 +0400

Ամերիկացի հայտնի մեծահարուստ եւ գործարար Իլոն Մասկի xAI արհեստական բանականության տեխնոլոգիան կմիանա SpaceX ընկերությանն ու կդառնա վերջինիս մի մասնիկը։
Որպես առանձին ընկերություն այն կկազմալուծվի եւ կդառնա SpaceXAI։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Իլոն Մասկը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ SpaceX-ը գաղտնի նամակ էր ուղարկել ԱՄՆ Արժեթղթերի շուկան կարգավորող հանձնաժողով, որով ցանկություն էր հայտնել, որ առաջնային բաժնետոմսեր է ցանկանում տեղաբաշխել ֆոնդային բորսայում՝ արդեն այս տարվա հունիսին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր