Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ

Սպիտակի քաղաքապետն էլ էր հեծանվորդների մեջ

Thu, 07 May 2026 22:45:08 +0400


Մայիսի 5-ին, Սպիտակում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։

Մրցմանը մասնակցում էին Սպիտակ համայնքի դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների 50 աշակերտներ։ Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի ամենաուրախ մասնակիցը Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն էր, ով մասնակցում էր ոչ թե որպես կազմակերպիչ, այլ հեծանվորդ:

Մասնակցում էին նաեւ Մեծ Պարնի և Շիրակամուտ բնակավայրերի վարչական ղեկավարները: Այս մրցաշարին համայնքապետը իրեն չպարգևատրեց, ինչպես դա արել էր իր կողմից կազմակերպված նարդու մրցաշարի ժամանակ: Նա ասում է, որ մասնակցել է հեծանվավազքին, որպեսզի ոգևորի մասնակիցներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել

Հայտնի թենիսիստը մրցաշարի ժամանակ ուշագնաց է եղել Tue, 18 Aug 2026 23:15:34 +0400 Սերբ աշխարհահռչակ …