Մի քանի ժամից հատուկ ուղերձով կդիմի ժողովրդին
Mon, 02 Nov 2026 11:30:21 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով կդիմի միջանկյալ ընտրություններից առաջ՝ նոյեմբերի 2-ին, երկուշաբթի օրը։
Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «միջանկյալ ընտրություններից առաջ եզրափակիչ ելույթը» կներկայացնի ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին) և կընդգծի իր վարչակազմի և Կոնգրեսի հանրապետականների նվաճումները։
Ելույթը տեղի կունենա Վաշինգտոնում, Լինքոլնի հուշահամալիրի լողավազանի մոտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր