Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը

Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը

Sat, 09 May 2026 21:30:03 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, նա արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է «Al Araby» հեռուստաալիքը՝ հղում անելով գերագույն առաջնորդ գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Խոսեյնիին։ «Մեջքի վնասվածքը լավացել է, իսկ ծունկը շուտով կվերականգնվի», – ասվում է հրապարակման մեջ:

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ թշնամական ուժերը փորձում են նրա մասին տեղեկություններ ստանալ մահափորձ կազմակերպելու նպատակով: Նշենք, որ Իրանի նոր առաջնորդը տուժել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես փաստացի հաստատել էին դա՝ հայտարարելով, որ Խամենեին, չնայած ստացած վնասվածքներին, մասնակցում է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության մշակմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի

«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի …