Զինվորականի հարցերը Փաշինյանին դուր չեկան, հրամայեց ազատել գործից

Զինվորականի հարցերը Փաշինյանին դուր չեկան, հրամայեց ազատել գործից

Sat, 09 May 2026 21:10:08 +0400


Երեկվանից Սյունիքի մարզում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր հերթական լարված միջադեպն է արձանագրվել։

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նրան մոտեցավ մի զինվորական և մի շարք հարցեր ուղղեց բանակի պայմանների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դեպի դիրքեր տանող ճանապարհները ձմռանը չեն մաքրվում։ Ինչո՞ւ բարձրադիր դիրքերում ծառայող զինծառայողների աշխատավարձը ցածր է։ Ինչո՞ւ սնունդը որակյալ չէ, ինչի պատճառով զինվորներն ու նրանց ընտանիքները ստիպված են հավելյալ սնունդ հասցնել դիրքեր։

Նկատենք, որ Փաշինյանը հարցերից հետո նյարդայնացավ և դուրս եկավ հավասարակշռությունից։ Դժգոհեց զինվորականի խոսելու ձևից, նրան հորդորեց «ձեռքով-ոտքով» չխոսել, ապա պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հրահանգեց զբաղվել նրա հարցով՝ պահանջելով պաշտոնից ազատելու մասին։

Ավելին՝ Փաշինյանը նաև ենթադրություններ արեց, թե զինվորականը կարող է ալկոհոլ օգտագործած լինել կամ գտնվում է ինչ-որ բանի ազդեցության տակ և ի վիճակի չէ ծառայելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրիփը շատ մեծ հարցականի տակ է. այս պատերազմը շատ հարցեր առաջացրեց

Թրիփը շատ մեծ հարցականի տակ է. այս պատերազմը շատ հարցեր առաջացրեց Thu, 16 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով