Ներկայացվել է ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնության երգը
Fri, 08 May 2026 22:30:17 +0400

Կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի եւ պարուհի Շակիրան ներկայացրել է ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնության երգը, որը կոչվում է Dai Dai։ Համահեղինակությամբ՝ երգչուհու հետ ստեղծագործությունը կատարել է նիգերիացի երաժիշտ Burna Boy-ը։ Նկարահանումները տեղի են ունեցել Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մակարականա» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Շակիրան արդեն երկու անգամ Մունդիալի խորհրդանշական երգեր ներկայացրել է՝ 2010 եւ 14 թվականներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր