Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում

«Հրապարակ»․ Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում

Sat, 09 May 2026 09:45:20 +0400


Մենք տեղեկացանք, որ իշխանությունների «սրտի» ընդդիմադիր Գեղամ Նազարյանը Կիրանց գյուղում տուն է կառուցում՝ 16 միլիոնի պետական ծրագրից օգտվելով, բայց գյուղում կարծում են, որ այդ երկհարկանի առանձնատունը շատ ավելի թանկ արժե, քան 16 միլիոն դրամն է: Ավելին, ասում են, որ Նազարյանը շատ մտերիմ հարաբերություններ է հաստատել Փաշինյանի քավորի` պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, և հենց Ղալումյանն է առանձնատան կառուցման հովանավորը: Նաեւ դրանով է պայմանավորված, որ նախկին ընդդիմադիր Նազարյանը հիմնավորապես հանգրվանել է ՔՊ-ի ճամբարում` գովերգում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, քննադատում ընդդիմությանը, քոմենթներ գրում իշխանական քարոզիչների էջերում, հարձակվում ընդդիմադիր լրագրողների վրա` հայհոյում ու անպատվում նրանց:

Մեզ զանգահարող կիրանցեցին ասաց, որ գյուղում հաճախ են Ղալումյանի ավտոմեքենան տեսնում` Գեղամ Նազարյանի պապական տան դիմաց: Գեղամ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հավաստիացրեց, որ նոր առանձնատուն չէ, այլ իր պապական տունն է նորոգում, սակայն երբ ասացինք, որ մենք հստակ գիտենք, որ նոր կառուցվող առանձնատունը կապ չունի հին տան հետ, ասաց, որ ուղղակի պապական տան ետնամասում նոր տարածքներ է ավելացրել. «Այդ խոսակցությունները հիմք չունեն: Իմ պապի տունն է, նորոգում եմ, պապիս տունն ուղղակի որոշել եմ նորոգել: Պապիս տան ետևից սենյակներ եմ ավելացնում: Երկու հարկանի տուն է, այո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու Fri, 02 Oct 2026 …