Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Հորմուզի նեղուցի արգելափակման վերացման օպերացիան կարող է վերսկսվել

Հորմուզի նեղուցի արգելափակման վերացման օպերացիան կարող է վերսկսվել

Sat, 09 May 2026 12:00:36 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է վերսկսել Հորմուզի նեղուցի արգելափակման վերացման «Ազատության նախագիծ» օպերացիան։ Դա կարվի այն ժամանակ, երբ, ըստ Թրամփի, բանակցությունները որեւէ արդյունք չունենան։ «մենք կարող ենք վերադառնալ «Ազատություն նախագծին» եթե ոչինչ տեղի չունենա։ Սակայն դա արդեն կլինի «Ազատություն նախագիծ +»,- ասել է նախագահ Թրամփը։

Հիշեցնենք, որ «Ազատություն նախագիծը» Միացյալ Նահանգները սկսել էր մայիսի 4-ին, սակայն մայիսի 5-ին ժամանակավորապես դադարեցվել էր՝ նկատ ունենալով Իսլամաբադի միջնորդությունն առ այն, որ ամերիկա-իրանական՝ պակիստանյան միջնորդությամբ բանակցություններում հարկ է կտրուկ գործողություններից խուսափել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ովքեր կարող են զրկվել ընտրություններին մասնակցելու իրավունքից Tue, 15 Sep 2026 12:37:05 +0400 Սահմանադրական դատարանը …