Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Զինղեկները դժգոհ են, նրանք ՍՕՍ են հնչեցնում

Զինղեկները դժգոհ են, նրանք ՍՕՍ են հնչեցնում

Sat, 09 May 2026 15:45:16 +0400


Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՊՆ պաշտոնյաներից մեկի հանդիպումը Արմավիրի եւ Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների զինղեկների հետ։ Նման հանդիպումներ կայանում են նաեւ այլ մարզերի զինղեկների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զինղեկների աշխատանքին վերաբերող հարցեր։ Զինղեկները մտահոգություն են հայտնել, որ շատ դպրոցներում բացակայում են աշակերտների նախնական զինվորական պատրաստության համար պահանջվող պայմանները․ դպրոցները հրաձգարաններ չունեն, որոշ կրթօջախներում ուսումնական պարապմունքների համար հակազազերը չեն բավարարում եւ այլն։

Զինղեկները դժգոհել են, որ շատ դպրոցներում զինղեկներին չեն տրվում սպայական կոչումների համար նախատեսված գումարները, որոնք` կախված զինվորական կոչումից, ամսական 4700-7000 դրամ են կազմում։ Քննարկվել է նաեւ այն, որ կառավարությունը նախատեսում է առաջիկայում դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, որի ոչ միայն անվանումն է փոխվում, այլեւ ողջ բովանդակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Sat, 15 Aug 2026 10:30:27 +0400 Թուրքիայի …