Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը

Հայտնի է ամերիկա-իրանական բանակցությունների նոր փուլի անցկացման վայրն ու օրը

Sun, 10 May 2026 10:00:15 +0400


Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 11-17 միջակայքում, Պակիստանի մայրաքաղաք՝ Իսլամաբադում։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հրապարակման, Իրանն ու Միացյալ Նահանգները, միջնորդների հետ միասին աշխատում են մեկէջանոց փոխըմբռնման հուշագրի պատրաստման շուրջ։ Այն բաղկացած է լինելու 14 հոդվածներից եւ սահմանելու է հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակը։ Առաջին անգամ, ըստ հրապարակման, Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկելու իր միջուկային ծրագիրը։

Փաստաթղթի աշխատանքային տարբերակում նախատեսված է նաեւ Հորմուզի նեղուցի արգելափակման մեղմացում, նաեւ՝ հակաիրանական սանկցիաների մեղմացում։ Սակայն թե այդ մեղմացումը ինչ ծավալ է նախատեսելու, դեռ վիճահարույց է, ասված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել Sat, 05 Sep 2026 12:00:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …