Մի օր, որ համբերությունից դուրս գա ՌԴ նախագահը, ասի՝ գնացեք ԵԱՏՄ-ից, ինչ ենք անելու
Sun, 10 May 2026 16:15:54 +0400

Այնպիսի վտանգի տակ է դրվում Հայաստանը, այնպիսի վտանգի տակ է հայտնվում մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որ լրջագույն խնդիրներ են ունենալու մեր բոլոր քաղաքացիները, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան։Մի օր, որ համբերությունից դուրս գա ՌԴ նախագահը, ասի՝ գնացեք ԵԱՏՄ-ից, ես չգիտեմ՝ ինչ ենք անելու: Այս մասին այսօր Գեղարքունիքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան՝ խոսելով Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին:
Նա վտանգավոր է համարել Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Կրկին հիշատակելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան և նրա հնչեցրած սպառնալիքները՝ Քոչարյանը նշել է, որ այդ առումով «բանը բանից անցել է»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր