Մարդիկ ուզում են վստահ ապրել իրենց երկրում, հավատալ վաղվա օրվան․ Նորա Ասատրյան
Sun, 10 May 2026 19:09:07 +0400

Հայերիս համար փառահեղ հաղթանակների, Եռատոնի խորհրդանիշ Մայիսի 9-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աշտարակի թիմը, չխախտելով գեղեցիկ ավանդույթը, սկսեց զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։
Այսօր, առավել քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է Եռատոնի հաղթական ոգին՝ ներքին համերաշխությունը վերականգնելու և ապագայի հանդեպ հավատը վերադարձնելու համար։
Օրվա ընթացքում իմ հարազատ Աշտարակ համայնքում տեղի ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը։
Բացմանը ևս մեկ անգամ զգացի, թե մարդիկ որքան մեծ սպասում ունեն փոփոխությունների և որքան են հոգնել ատելության ու անորոշության մթնոլորտից։ Մարդիկ ուզում են վստահ ապրել իրենց երկրում, հավատալ վաղվա օրվան ու տեսնել պետություն, որի կենտրոնում մարդն է։
Մենք ունենք ուժեղ ու պրոֆեսիոնալ թիմ, հստակ ծրագիր և ամենակարևորը՝ մարդկանց հետ նույն ցավն ու նույն պատասխանատվությունը զգալու կարողություն։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին։ Ձեր վստահությունն ու ջերմ վերաբերմունքը մեզ համար մեծ ուժ ու պատասխանատվություն են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր