Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում

Mon, 11 May 2026 14:00:38 +0400


Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով ԵՄ–ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչ ուղիով են նրանք (Հայաստանը. խմբ.) ցանկանում ընթանալ, և Եվրոպան կաջակցի նրանց», – ասել է Կոսը Բրյուսելում:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին 9-ին առաջարկեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել Հայաստանի` ԵՄ-ի շուրջ ծրագրերի հարցը: Նրա խոսքով` թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահի կարծիքով` միանգամայն տրամաբանական կլիներ այդ հարցով հանրաքվե անցկացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը Fri, 17 Jul 2026 11:15:28 +0400 Եվրամիությունը տվեց …