Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Շրոյդերը՝ Ռուսաստանի հետ բանակցո՞ղ․ ԵՄ-ում արձագանքել են

Շրոյդերը՝ Ռուսաստանի հետ բանակցո՞ղ․ ԵՄ-ում արձագանքել են

Mon, 11 May 2026 16:00:44 +0400


Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, թերևս, կնստեր «սեղանի երկու կողմերում» Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ. Մոսկվային թույլ տալ ընտրել ԵՄ բանակցողին «այնքան էլ խելամիտ չէ»։

Այս մասին ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մայիսի 11-ին Բրյուսելում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Հիշեցնենք՝ մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շրյոդերը Եվրոպայի նախընտրելի բանակցողն է երկխոսության համար։

«Եթե մենք Ռուսաստանին տանք մեր անունից բանակցող նշանակելու իրավունք, դա շատ խելամիտ չի լինի», – ասել է Կալլասը՝ պատասխանելով Պուտինի առաջարկի վերաբերյալ հարցին։

Նա նաև Գերմանիայի նախկին կանցլերին անվանել է «ռուսական պետական ​​ընկերությունների բարձրաստիճան լոբբիստ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռուսական տներ»՝ Արտաշատում և Աշտարակում․ ռուս-գերմանական սկանդալի հետքերով

«Ռուսական տներ»՝ Արտաշատում և Աշտարակում․ ռուս-գերմանական սկանդալի հետքերով Tue, 08 Sep 2026 14:30:55 +0400 «Ռուսական …