Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Զելենսկին նշել է հրադադարից հետո Կիևի «կարմիր գծերը»

Զելենսկին նշել է հրադադարից հետո Կիևի «կարմիր գծերը»

Tue, 12 May 2026 13:38:49 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կգործի «հայելային»՝ ի պատասխան Ռուսաստանի բոլոր գործողությունների՝ հրադադարի ավարտից հետո։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «ինքն է որոշել դադարեցնել մասնակի լռությունը», որը «պահպանվել է մի քանի օր», և այժմ Ուկրաինան կգործի «հայելային սկզբունքով»։ Զելենսկին նաև կոչ է արել Մոսկվային «քայլ անել դեպի իրական, երկարատև հրադադար»։

«Մենք ասել ենք, որ կգործենք հայելային՝ ի պատասխան Ռուսաստանի բոլոր քայլերի։ Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, և հենց Ռուսաստանն է, որ պետք է քայլ անի դեպի իրական, երկարատև հրադադար։ Մինչև դա տեղի չունենա, Մոսկվայի դեմ պատժամիջոցները անհրաժեշտ են և պետք է շարունակվեն կիրառվել և ամրապնդվել», – նշել է նա։

Իր գրառման մեջ Զելենսկին նաև կոչ է արել իր գործընկերներին չմնալ մի կողմ, թույլ չտալ որևէ զիջում Ռուսաստանին և շարունակել համատեղ աշխատել անվտանգության, արդարադատության և երկարատև խաղաղության համար։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադարի մասին, որը տևեց մայիսի 9-ից 11-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Թշնամիներին» մեկ խորհուրդ՝ մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ․ Պուտինի կոշտ ելույթը

«Թշնամիներին» մեկ խորհուրդ՝ մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ․ Պուտինի կոշտ ելույթը Sat, 13 Jun 2026 14:30:19 …