Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է

Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է

Tue, 12 May 2026 15:00:15 +0400


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ MV Hondius զբոսանավի տասնմեկ ուղևորի մոտ հանտավիրուսի թեստը դրական է եղել, որոնցից իննի մոտ հաստատվել է Անդես հանտավիրուսի առկայությունը։

«Ներկայումս գրանցվել է 11 դեպք, այդ թվում՝ երեք մահվան դեպք։ Բոլոր դեպքերը հայտնաբերվել են նավի ուղևորների կամ անձնակազմի անդամների շրջանում։ 11 դեպքերից իննը հաստատվել են որպես Անդես հանտավիրուսի դեպքեր, մինչդեռ մյուս երկուսը հավանական են», – ասել է նա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախկինում հաղորդվել էր հանտավիրուսային վարակի ինը դեպքի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում

«Հրապարակ»․ Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում Wed, 26 Aug 2026 09:45:34 …