Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան

Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան

Tue, 12 May 2026 15:01:11 +0400


«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել է․ «Աշխարհում շատ վաղուց աշխատանքային հարաբերությունները ուղղահայացից անցում են կատարել հորիզոնականի։ Շատ բարիք ստեղծող բիզնեսներում, որտեղ ակցենտը չի դրվում հաստոցների և տեխնիկայի վրա, այլ ծառայությունների մատուցման, մտքի գեներացման, այստեղ աշխատակիցը ամենամեծ կապիտալն է։ Հետևաբար աշխատակիցը պետք է դիվիդենդ ունենա կազմակերպությունում»։

Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականին նախաձեռնության սոցիալական հանձնախումբը նամակ է ուղարկել Կառավարություն Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և կազմակերպություններին իրավունքով օժտելու վերաբերյալ, որ աշխատակցին բաժնեմաս տրամադրեն։

«Մեկի աշխատանքով պայմանավորված դա կարող է լինել 1%, հաջորդինը` կես, մյուսինը` 10%։ Ընդ որում` մենք նաև թիրախավորել էինք, թե Երևան քաղաքում որ կազմակերպություններում բնակչությունը պետք է ունենա փայաբաժին, Վանաձոր քաղաքում` որ, Գյումրիում` որ, այսպես ամբողջը ունենք տեղայնացված», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաստիքների կրճատում կիրականացնեն

Հաստիքների կրճատում կիրականացնեն Sat, 30 May 2026 21:30:14 +0400 ՄԱԿ-ը մտադիր է լուծարել եւ կրճատել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով