Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Բլոգերներին դիտելու են լրագրողներ

Բլոգերներին դիտելու են լրագրողներ

Tue, 12 May 2026 20:00:07 +0400


ԵՄ Խորհուրդը ներկայացրել է մի նախագիծ, որով նախատեսվում է բլոգերներին եւ ինֆլյուենսներին, ովքեր գործում են սոցկայքային հարթակներում, ինչպիսիք են «Յութուբն» ու «Տիկտոկը», հրավիրել պաշտոնական գագաթնաժողովներին եւ նախարարական հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Բրյուսելում ինֆորմացիայի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստին ներկա դիվանագետները մեղմ ասած՝ շոկի մեջ են հայտնվել Եվրոպայի խորհրդի այդ առաջարկից, որը գործելու է արդեն հուլիսից։ Նրանք նաեւ կկարողանան մուտք գործել Բրյուսելում գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, որը ներկայումս բաց է միայն հավատարմագրված լրագրողների համար։ Նրանք, սակայն նախարարներին եւ լիդերներին հարցեր տալու իրավունք չեն ունենա։ Լրագրողները եւ լրագրողական կազմակերպությունները արդեն քննադատել են այդ նախագիծը, համարելով, որ ինֆլյուենսները չունեն նույն պարտավորությունները հասարակության առաջ, ինչ լրագրողները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից Tue, 12 May 2026 20:20:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով