Լուվրի թանգարանի վրա հարձակումը կանխվել է
Tue, 12 May 2026 20:30:40 +0400

Ֆրանսիայում ձերբակալվել է մի թունիսցի, ով կասկածվում է Փարիզի Լուվրի թանգարանի վրա ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ։ Այս մասին հայտնում է Le Monde-ը, վկայակոչելով Ազգային Հակա-Ահաբեկչական դատախազության հրապարակած հայտարարությունը։
Համաձայն դրա, թունիսցին ձերբակալվել է մայիսի 7-ին։ Հայտնի է, որ նա անօրինական միգրանտ է, 27 տարեկան, արական սեռի։ Հարում է ծայրահեղ իսլամականությանը։ Տղամարդը հայտարարել է, որ մտադրություն է ունեցել հարձակվել Լուվրի, ինչպես նաեւ Փարիզի 16-րդ շրջանի հրեական համայնքի վրա։ Նաեւ՝ մտադրություն է ունեցել մեկնելու Մոզամբիկ կամ Սիրիա՝ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր