«Հրապարակ». Թուրք բիզնեսմենները ռիսկերն են գնահատում

«Հրապարակ». Թուրք բիզնեսմենները ռիսկերն են գնահատում

Wed, 13 May 2026 10:25:37 +0400


Ըստ որոշ տեղեկությունների, թուրքական կողմը պատրաստվում է մինչեւ հունիսի 7-ն ինչ-որ քայլեր անել` սահմանների բացման ուղղությամբ: Գուցե երրորդ երկրների քաղաքացիների համար դեռ երկու տարի առաջ խոստացած բացումն իրականացվի: Այլ քայլեր էլ են մտմտում: Օրինակ, ուսումնասիրում են Հայաստանի շուկան, որ տեսնեն, թե թուրքական որ ապրանքները կարող են ներմուծել Հայաստան: Առհասարակ, ծրագրում են մեր շուկան ամբողջությամբ իրենց տնօրինության տակ վերցնելու հարցը եւ ոչ միայն դրսից են մոնիտորինգ անում, այլեւ այցելություններ են իրականացնում:

Սահմանների բացման դեպքում հայաստանյան շուկան թուրքական ապրանքով ողողելու գործի գլխին, ըստ թուրքական աղբյուրների, կանգնած են Իգդիրում ապրող ու գործունեություն ծավալող երեք թուրք գործարար եղբայրներ՝ Բահար ազգանունով: Եղբայրներից Օսման Բահարն Արեւմտյան Անատոլիայի կազմակերպությունում ընդգրկված արտահանողներից է: Եղբայրներին են պատկանում ընկերություններ Նախիջեւանում, Իգդիրում, Ռիզեում, Սակարյայում: Նրանք արտադրում են մթերքներ, կենցաղային քիմիա, շինարարական նյութեր, գյուղատնտեսական ապրանքներ: Հատկանշական է, որ, մեզ հասած տեղեկություններով, այս երեք եղբայրներն արդեն մի քանի անգամ այցելել են Երեւան, հանդիպումներ ունեցել որոշ շրջանակների հետ, ռիսկերն են գնահատել: Տեղեկություններ կան, որ արդեն հասցրել են նույնիսկ փորձնական այդպիսի մի գործարք կնքել իրենց ընկերների միջոցով եւ ինչ-որ ապրանք են ներմուծել «Արգո գրուպ» ՍՊԸ-ի միջոցով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասում ես՝ օրգանիկ ես, բա ինչո՞ւ են քեզ ԳՄՕ հանում

Ասում ես՝ օրգանիկ ես, բա ինչո՞ւ են քեզ ԳՄՕ հանում Tue, 16 Jun 2026 13:45:16 …