Դատվածների մուտքը ՌԴ կարգելվի․ հայերը ևս բացառություն չեն
Wed, 13 May 2026 16:15:38 +0400

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ռուսաստան ժամանող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ իրենց երկրներում քրեական անցյալ կամ վարչական խախտումներ ունեցող անձանց չպետք է տրամադրվի բնակության թույլտվություն կամ Ռուսաստանի քաղաքացիություն:
«Մենք կարծում ենք, որ պետք է խստացնենք մուտք գործող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է նոր սահմանափակումներ մտցնենք մեր երկրում բնակություն փնտրողների համար: Եվ եթե նման դիմորդները իրավական խնդիրներ ունեն իրենց երկրում, որտեղից նրանք ցանկանում են գալ մեզ մոտ, մենք պետք է կարողանանք մերժել քաղաքացիությունը», – ասել է նա:
Ըստ նրա, նման միջոցառումները պայմաններ կստեղծեն օրինապահ օտարերկրացիների մուտքի համար, ովքեր հետևում են իրենց երկրների օրենքներին:
«Վարչական պատասխանատվությունը և քրեական անցյալը հիմք կհանդիսանան մեր երկիր տեղափոխվել ցանկացող յուրաքանչյուրին բնակության թույլտվություն և քաղաքացիություն չտրամադրելու համար», – հավելել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր