Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Մահացու երկրաշարժերի զոհերի թիվը հասնում է 3500-ի

Մահացու երկրաշարժերի զոհերի թիվը հասնում է 3500-ի

Mon, 06 Jul 2026 16:00:26 +0400


Վենեսուելայում հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ զոհերի թիվը այժմ կազմում է 3342։

Նա հավելել է, որ 16740 մարդ շարունակում է բուժում ստանալ, իսկ 6462-ը փրկվել և դուրս են բերվել փլատակներից։ 23820 տուժած դուրս է գրվել հիվանդանոցներից։

Ռոդրիգեսը հավելել է, որ 17345 մարդ անօթևան է մնացել։ Երկու հզոր երկրաշարժերի հետևանքով վնասվել է 856 շենք, իսկ ևս 190-ը լիովին ավերվել է։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի են ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու ցնցումներ։ Ըստ Associated Press-ի՝ դրանք զգացվել են մինչև Բրազիլիայի Ամազոն շրջանը, որը գտնվում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից մոտ 1700 կիլոմետր հեռավորության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճում է, անհետ կորածներ կան

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճում է, անհետ կորածներ կան Tue, 09 Jun 2026 16:30:26 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով