4 տարեկան երեխան 15-րդ հարկից ցած է ընկել և ողջ մնացել
Wed, 13 May 2026 18:30:40 +0400

Եկատերինբուրգում չորս տարեկան տղան ընկել է 15-րդ հարկի պատուհանից և ողջ է մնացել, հաղորդում է ՌԲԿ-ն։
Դեպքի մասին ոստիկանություն են հաղորդել առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում։ Երեխան հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով, վիրահատվել և այժմ միացված է արհեստական շնչառության սարքին։
Տղայի ավագ եղբոր կնոջ խոսքով՝ երեխան 15-րդ հարկից ընկել է մարգագետնի վրա։ «Նրա վիճակը կայուն է։ Վիրաբույժները կատարել են իրենց աշխատանքը։ Բժիշկներն ասում են, որ նա կապրի», – նշել է նա։
Նրա խոսքով՝ երեխան հաճախ երկար ժամանակ է անցկացրել եղբայրների հետ։ Դեպքի պահին նրա մայրը աշխատանքի է եղել, իսկ տղան՝ միջնեկ եղբոր խնամքի տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր