Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

«Ռեալում» արտահերթ ընտրություններ կանցկացվեն

«Ռեալում» արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Wed, 13 May 2026 20:30:57 +0400


Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։ Նա նաեւ հայտարարել է, որ ակումբի ղեկավարության արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ 25/26 սեզոնը «Ռեալի» համար լավագույնը չէր։ Ակումբը ոչ մի տիտղոս չի նվաճել։ Իսպանիայի չեմպիոն՝ վաղաժամ կերպով, դարձել է «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայից էլ «Ռեալը» դուրսէ մնացել 1/4 –րդ եզրափակչի ժամանակ դեռ, Իսպանիայի գավաթից՝ 1/8-րդ եզրափակչում։

«Հայտնում եմ ձեզ, որ հեռանալ չեմ պատրաստվում եւ հրաժարական չեմ տալու։ Հայտարարում եմ Տնօրենների խորհրդի անդամների արտահերթ ընտրություններ։ Իրավիճակ է ստեղծվել, երբ իմ դեմ կամզակերպված արշավ է իրականացվում։ Ասում են, թե միշտ բացակա եմ, քաղցկեղ ունեմ կամ հոգնել եմ արդեն։ Ինչու են մեզ վրա հարձակվում լրագրողները։ Մենք այն ակումբն ենք, որ ամեն բան ունենք։ Ամենաբարձր եկամուտները, ամենաթանկ մարզական թիմը։ Ողբերգություն չէ եւ ոչ էլ աղետ, որ «Բարսելոնային» չենք հաղթել»,- հայտարարել է Պերեսը ասուլիսի ժամանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը Wed, 13 May 2026 10:15:35 +0400 Ցավոք, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով