Այսքան բան կատարվեց մեզ հետ` Գրողների միությունը ծպտուն չհանեց

Այսքան բան կատարվեց մեզ հետ` Գրողների միությունը ծպտուն չհանեց

Thu, 14 May 2026 17:15:13 +0400


Գրականագետ, արձակագիր, գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ զրույցում հարցրեցինք` որն է պատճառը, որ հազարամյակների մշակույթ, գրականություն, արժեհամակարգ ունեցող ազգը 8 տարի է հանդուրժում է այս իշխանություններին, սա ինչի հետևանք է` մեր անկրթությա՞ն, քաղաքական ու պետական անկարողությա՞ն:

«Սա նորօրյա աղանդ է, ինձ համար շատ մեծ ցավ է, որ մեր ժողովրդի մեջ այդ քանակի մտածողությամբ մարդիկ կան: Եթե մենք վերջապես ազատվենք այս ամոթալի, անպատվաբեր, խայտառակ իշխանությունից, կասենք, որ ընդհամենը մի լավ բան եղավ այս տարիների ընթացքում, երևաց` ով ով է: Տեսեք, կա Գրողների միություն, որը գրողների միասնական ձայնն է, և այս դեպքում ի՞նչ արժի այդ ձայնը, ոչի’նչ: Այդ միությունն ունի 300-400 անդամ: Այսքան բան կատարվեց մեզ հետ. պարտություն, այդքան երիտասարդների դրեցինք հողը, այբբենարանից հանեցին Մաշտոցի նկարը, Ցեղասպանությունը դրեցին կասկածի տակ, Եկեղեցու վրա հարձակվեցին, և գրողների միությունը ծպտուն չհանեց, դա ողբերհություն չէ՞: Հիմա ինձ ասեք` ինչի՞ համար է այդ Գրողների միությունը, ո՞ւմ համար է: Երկուսս էլ գրողների միության անդամ ենք, եթե իրար հետ հաշվենք, թե ովքե՞ր են գրողներից ցավում ու գժվում, երևի 10 հոգի չենք հաշվի: Սա ես համարում եմ ազգային ողբերգություն: Չե՞ն հասկանում, թե՞ վախենում են: Երկու դեպքում էլ անտանելի է, երկու դեպքում էլ մեղադրելի է: Էլ չեմ ասում, որ կան գրողներ, որոնք բացահայտ այս ամենի կողմնակիցն են: Դե, բացատրի, պե՞տք է այդ գրականությունը մեզ. պետք չէ: Ու եթե այսօր ժողովուրդն արհամարհում է այդ գրականությունը, արհամարհում է գրողին, լա’վ է անում, շա’տ լավ է անում: Ենթագիտակցորեն ժողովուրդն արհամարհում է դրանց, որ ծափ են տալիս սրան. անուններով կարող ենք ասել այդ գրողներին, բայց չենք ասում: Եվ իրենք հարամում են հայ գրականությունը, ներկա, ժամանակակից գրականությունը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը «Հրապարակում»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Եթե հայկական ծիրանը չգա ՌԴ, կգա Ուզբեկստանից կամ այլ երկրից

«Հրապարակ». Եթե հայկական ծիրանը չգա ՌԴ, կգա Ուզբեկստանից կամ այլ երկրից Tue, 02 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով