Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է

Արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է

Thu, 14 May 2026 22:21:50 +0400


Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ Mon, 20 Jul 2026 …