Իրանի դեմ պատերազմը կշարունակվի․ Թրամփ

Իրանի դեմ պատերազմը կշարունակվի․ Թրամփ

Fri, 15 May 2026 11:30:25 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կշարունակվի։ Նա այս մասին գրառում է արել Truth Social-ում։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունների ընթացքի վերաբերյալ Թրամփը նշել է, որ ՉԺՀ առաջնորդը շնորհավորել է իրեն երկրորդ ժամկետի ընթացքում ձեռք բերված հաջողությունների համար։ Իր վարչակազմի նվաճումների շարքում Թրամփը, մասնավորապես, նշել է «ռազմական հաղթանակը և Վենեսուելայի հետ ծաղկող հարաբերությունները» և «Իրանի ռազմական ոչնչացումը»՝ հավելելով, որ «դա կշարունակվի»։

Թրամփը ընդգծել է, որ երկու տարի առաջ՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, Միացյալ Նահանգները «անկման մեջ գտնվող երկիր» էր. «Այդ հարցում ես լիովին համաձայն եմ նախագահ Սի Ծինփինի հետ։ Բայց հիմա Միացյալ Նահանգները աշխարհի ամենագրավիչ երկիրն է, և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ ավելի ամուր և լավը կլինեն, քան երբևէ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրվա իրադարձությունը․ Թրամփն ու Սի Ծինփինը բանակցում են

Օրվա իրադարձությունը․ Թրամփն ու Սի Ծինփինը բանակցում են Thu, 14 May 2026 11:00:01 +0400 Եթե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով