Ամբողջ քաղաքով մեկ դրանք վխտում են

Ամբողջ քաղաքով մեկ դրանք վխտում են

Fri, 15 May 2026 11:38:25 +0400


Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը անդրադարձել է մայրաքաղաքում ծառերի և բուսականության վիճակին։

Նա նշել է, որ քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում է վնասատուների տարածումը, իսկ կաղնիների զանգվածային վարակման խնդրի մասին արդեն տարիներ շարունակ բարձրաձայնվում է։ Վարդանյանի խոսքով՝ այս տարի ևս առաջին սրսկումը ժամանակին չի իրականացվել, ինչի հետևանքով հետագա պայքարի արդյունավետությունը նվազել է։

Ավագանու անդամը ընդգծել է, որ խնդիրը միայն կաղնիներին չի վերաբերում․ վնասատուներից տուժում են նաև կատալպաները, թխկիները, թեղիները, հացենիները և բազմաթիվ թփեր։ Նա հավելել է, որ թունաքիմիկատների կիրառումը պետք է կատարվի ճիշտ ժամանակին, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ պայքարել վնասատուների դեմ։

Քրիստինա Վարդանյանը նաև քննադատել է ոլորտի պատասխանատուների աշխատանքը՝ նշելով, որ համապատասխան կառույցը ստեղծվել էր բուսականության պահպանման և խնամքի համար, ոչ թե ծառահատումների և քաղաքի արտաքին ձևավորման վրա կենտրոնանալու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն Fri, 15 May 2026 16:45:49 +0400 Աժ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով