Դրոնային կասկածելի ակտիվություն են նկատել
Fri, 15 May 2026 18:30:08 +0400

Ֆինլանդիայում իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանի շրջանում դրոնային կասկածելի ակտիվություն կա։ Այդ ֆոնին, համաձայն Reuters-ի հաղորդման, օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրփոն հայտարարել է, որ պատկան մարմինները ներկայումս ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր։ Այլ մանրամասներ, դեռ չեն հրապարակվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր