Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան

Պատերազմը վերսկսելը մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանը․ Հաքան Ֆիդան

Fri, 15 May 2026 19:30:06 +0400


Պատերազմի վերսկսումը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մեծ վնաս կհասցնի Համաշխարհային տնտեսությանն ու էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Al Jazeera-ի հետ զրույցում։ «Հրադադարի այլընտրանքը պատերազմի վերսկսումն է։ Ոչ մեկը սակայն չի ուզում այդ սցենարի կրկնությունը, քանի որ այդ պատերազմի հետեւանքով տուժում է Համաշխարհային տնտեսությունն ու էներգետիկ անվտանգությունը»,- ասել է նախարար Ֆիդանը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջնահերթ է, որպեսզի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակվի հրադադարը։ Նա նաեւ ասել է, որ Թուրքիան շարունակում է շփումները այն երկրների հետ, որոնք ջանքեր են գործադրում երկխոսությանը նպաստելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել

Կոչ է արել մրցելու փոխարեն համագործակցել Fri, 19 Jun 2026 14:30:10 +0400 Թուրքիայի ԱԳ նախարար …