Գյուղնախարար չունենք. տուն խլելով են զբաղված
Mon, 25 May 2026 15:02:06 +0400

Քարոզարշավի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանի գյուղմթերքի արտահանման շուրջ 80 տոկոսը կապված է ԵԱՏՄ շուկայի հետ, սակայն այդ ուղղությամբ առկա են մի շարք խնդիրներ, որոնք ըստ նրա՝ պատշաճ լուծում չեն ստանում։
Մարուքյանի խոսքով՝ երկրում բացակայում է համապատասխան կառավարման արդյունավետ համակարգը, և չկա ոլորտով զբաղվող ուժեղ ինստիտուցիոնալ պատասխանատվություն։ Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում նախարարի բացակայությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքականության անբավարար կենտրոնացումը, հանգեցնում են խնդիրների խորացման։
Վերջինս նաև քննադատել է կառավարության աշխատանքը՝ պնդելով, որ գործադիր իշխանությունը բավարար ուշադրություն չի դարձնում տնտեսական հարցերին և զբաղված է այլ առաջնահերթություններով, ինչը, նրա կարծիքով, բացասաբար է անդրադառնում երկրի ներքին գործընթացների վրա։
«Գյուղնախարար չունենք, չունենք վարչապետ, որը կզբաղվի այդ պրոբլեմով, չունենք էկոնոմիկայի նախարար, որը զբաղվում է այդ հարցով, վարչապետը զբաղված է եսիմ ում տունը խլելով, օրը մեկի տունը խլում են»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր