Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Վախի մթնոլորտ

Վախի մթնոլորտ

Sat, 16 May 2026 09:00:42 +0400


Նախորդ՝ 30 տարվա ընտրություններին հետեւած եւ մասնակցած անձինք միաբերան պնդում են, որ ոչ մի ընտրության ժամանակ մեր երկրում այսչափ վախի մթնոլորտ չի եղել, որ շարքային մարդիկ պատժվեն ընդդիմությանը պաշտպանելու համար, վախենան իրենց կարծիքը հայտնել, եթե այն ընդդիմության օգտին է, զգուշանան իրենց նախընտրությունների մասին խոսել եւ ընդդիմադիր թեկնածուներին բացեիբաց պաշտպանել: Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին անարգել քարոզչություն էր անում, խոսում իշխանական ճնշումների եւ վախի մթնոլորտի մասին, այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կարծիք արտահայտել, ընդդիմություն լինել, ընդդիմադիրների կողքին կանգնել: Նա ոչ միայն ընդդիմադիր գործիչներին է հալածում, այլեւ՝ շարքային մարդկանց, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն:

Նա հիմնովին մոռացել է, որ ժամանակին` մեր հանրության կողմից մերժված ու բռնապետական հռչակված իշխանությունների օրոք, ինքն ագրեսիվ քարոզչություն էր անում. բարձրանում ավտոտնակների վրա ու ելույթներ ունենում, մտնում էր ՀՀԿ-ականներին պատկանող տարածքներ, ասենք, Լֆիկի Բանգլադեշ, ու թաղառթաղ շրջում: Նաեւ այդ քարոզչության շնորհիվ իրենց «եռագլուխ» ուժը` «Ելքը», ժամանակին մտավ խորհրդարան: Եվ ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա, քեզ «բոմժ ենք սարքելու», բանտ ենք գցելու եւ այլն: Հիմա ինքը հոխորտում է, սպառնում է, վարչապետական բոլոր լծակները գործի դրած` քարոզարշավ է անում, վախի ու տեռորի մթնոլորտում փորձում է վերարտադրվել…որ ավարտին հասցնի Ալիեւին տված խոստումները` Սահմանադրություն փոխի, հօգուտ Ադրբեջանի սահմանազատում անի, Հայաստան պետությունը ոչնչացնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է

Իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում հացը երկու օր է՝ թանկացել է Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով