Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռված վարքագծի մասին
Sat, 16 May 2026 10:57:49 +0400

Իմ այս մեկնաբանությունը առավելապես վերաբերվում է ներկա իշխանության առաջի դեմքի՝ Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռված վարքագծին: Այն ամբողջովին գիտական է և որպես մեկնաբանության շարժառիթ նկատի չի առնված նրա ապազգային գործունեությունը, այլ մեկնաբանության պատճառը նրա կողմից իրականության թյուրըմբռնման և պատասխանատվության բացակայությունն Է, որը բժշկագիտական դասակարգմամբ ընկած է բացառապես բոլոր տեսակի հոգեախտանիշ հիվանդությունների հիմքում:
Դիտարկելով հանրապետության վարչապետի ամենատարբեր թեմաների շուրջ մեկնաբանությունները և ելույթները, նկատելի են խոսքի, հետևաբար մտքերի ոչ ներդաշնակ ընթացակարգ: Մտքերի ընդհատումը և հղումը այլ աղբյուրներ կամ անցումը մեկ այլ տրամաբանական դաշտ ինչպես նաև բառերի բազմաթիվ կրկնությունները բժշկագիտությամբ ընկալվում են որպես հոգեհուզական հիվանդությունների առկայություն և մատնանշում է ենթադրյալ հիվանդի ոչ իրական մտածողության մասին: Առաջիկայում իմ կողմից կլինի կոնկրետ բժշկագիտական մոտեցում ներկայացնելով առողջապահության միջազգային ընկերակցության դիրքորոշումները նմանատիպ հոգեվարքագծով մարդկանց նկատմամբ քրեաիրավական տեսակետից:
Այդպիսի վարքագծով որևէ անձնավորության հայտնվելը երկրի կարևորագույն պաշտոններում, երբ երկրում նաև բացակայում է որևէ զսպման մեխանիզմ, անչափ վտանգավոր է, և ամենից առաջ պետական կարևորագույն որոշումների օբյեկտիվ և խելացի կայացման տեսակետից:
Վարդան Կարագեզյանի գրառումը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր