Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

«Ուժեղ Հայաստանից» երկու անձի տարել են կալանքի

«Ուժեղ Հայաստանից» երկու անձի տարել են կալանքի

Sat, 16 May 2026 12:17:28 +0400


«Հրապարակ»-ը երեկ գրել էր, որ մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ մտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներ, այս անգամ`Լոռու մարզում՝ Վանաձորի գրասենյակում։ Քրեական վարույթը նույնն է, ինչ մյուս դեպքերում` ընտրակաշառք տալ։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ տեղեկացրել էին․ «Ընտրակաշառք տալու եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

«Ուժեղ Հայաստանին» միացած Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ ասաց, որ տեղեկություններն այն են, ինչ գրվել է մամուլում․ «Չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, կարող է խոսքն այն մասին է, որ այդ խանութի վրա ուղղակի գրված է «համակցված կերեր», չգիտեմ, հերթական շոուն է, մարդկանց կենցաղային խոսակցություններ են, մարդիկ մտածում են՝ ոնց անեն, աշխատող ընդունեն, այդքանն է այդտեղ, կաշառքի բաներ չկար»։

Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ինքը լսել է 3 հոգու ձերբակալման մասին, մինչդեռ հաղորդագրության մեջ «բազմաթիվ անձանց» մասին է, 2-ին տարել են կալանքի, սակայն տեղեկություն չունի՝ ինչ որոշվեց։

«Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն էլ քաղաքական գնահատական տվեց ՝ նշելով, որ սա իշխանությունների վախի դրսեւորումն է։ Հիշեցնեն նաև, որ նախօրեին ձերբակալվել էր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը, սակայն դատարանը մերժեց նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի

«Ուժեղ Հայաստանը» Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցով զբաղվող խումբ կձևավորի Sun, 17 May 2026 23:00:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով