Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Հոլիվուդյան հայտնի դերասանն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»

Հոլիվուդյան հայտնի դերասանն արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»

Sat, 16 May 2026 14:30:05 +0400


Ամերիկացի հայտնի դերասան Ջոն Տրավոլտան արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» պատվո մրցանակի՝ Կաննի փառատոնում՝ կինոարվեստում ունեցած ներդրման համար։

Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները։ Տրավոլտան ժամանել էր Կաննի փառատոն՝ ներկայացնելու համար իր նոր ռեժիսորական աշխատանքը, որը կոչվում է «Պրոպելլեր․ գիշերային միակողմանի չվերթ»:

Հիշեցնենք, որ Կաննի փառատոնը մեկնարկել էր մայիսի 12-ին՝ Փառատոների եւ կոնգրեսների պալատում։ Այն կտեւի մինչեւ մայիսի 23-ը։ Գլխավոր մրցանակին հավակնում է ավելի քան երկու տասնյակ կինոնկարներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինական ճակատում դերասան է զոհվել

Ուկրաինական ճակատում դերասան է զոհվել Wed, 22 Jul 2026 18:30:57 +0400 Ուկրաինական ռազմաճակատում զոհվել է …